Եվրոպական հանձնաժողովը պարտադրում է ՀՀ իշխանություններին

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ) հոկտեմբերի 4-ին հրապարակել է թվով 5-րդ զեկույցուը, որով հանձնաժողովը Հայաստանի իշխանություններին պարտադրում է, որպեսզի սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը ավելացվեն Հայաստանի քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի (ազգային, ռասայական, կրոնական թշնամանքի հարուցման մասին) արգելվող հիմքերի ցանկում:

Եվրոպական հանձնաժողվը պարտադրում է նաև, որպեսզի ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից այլասերվածների ապրելակերպը դատապարտող կեցվածքը ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրվի, որպես ծանրացուցիչ հանգամանք, իսկ ենթադրյալ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով ՀՀ քաղաքացիների մեծամասնության կողմից որպես այլասերում ընդունվող երևույթների դեմ դրսևորման դեպքերը քննվեն և համապատասխանաբար, պատժվեն։

ՀՀ իշխանություններին և բոլոր քաղաքական ուժերին Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը կոչ է անում հրապարակայնորեն պաշտպանել ԼԳԲՏ անձանց այլասերված ապրելակերպը և կոշտ դիրքորոշում որդեգրել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դեմ են արտահայտվում այդ այլասերումների օրինականացմանը։

Նույն հանձնաժողովը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ազգային ժողովի այն պատգամավորների նկատմամբ, ովքեր դեմ կարտահայտվեն այդ այլասերումներին։

Ավելին։ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը իշխանություններին անուղղակի պարտադրում է հատուկ աշխատանքներ տանել լրագրողների հետ, պղծությունների նկատմամբ վերջիններիս հանդուրժողականությունը բարձրացնելու նպատակով։

ՀՀ իշխանություններին իբր առաջարկվում է, իսկ իրականում պարտադրվում է մշակել համապատասխան օրենսդրություն նոր կամ նախընտրած գենդերի ճանաչման հետ կապված քաղաքացիական կարգավիճակի փոփոխության համար։

Տեսանյութում Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորը իր ելույթում արտասանում է գենդերի մոտ 40 տեսակ։ Գենդերի ահա այս տեսակների  ճանաչման հետ կապված քաղաքացիական կարգավիճակի փոփոխության օրենսդրական ամրագրման մասին է ասում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը։

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *