ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների պարտադրանքի ներքո

Ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր նախորդ հրապարակումներում, Եվրամիությունը Հայաստանին պարտադրում է մինչև 2016 թ․ ավարտը ընդունել  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ընտանիքի միջանձնային հարաբերություններին միջամտելու, ընտանիքները կազմալուծելու, երեխաներին ընտանիքներից օտարելու և ապաստարաններ տեղափոխելու համար:

ars_8804

tatoyan_640x3852016 թվականի փետրվարի 23-ին ընտրվեց ՀՀ Մարդու իրավունքներ նորընտիր պաշտպան Արման Թաթոյանը, որն ի պաշտոնե հանդիսանում է «Ընտանեկան բռնության կանխարգելման» և «Խտրականության դեմ» պայքարի ոլորտների օրենսդրական ակտերի մշակման աշխատանքների համակարգողը (http://iravaban.net/115435.html):

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (11/2013թ. – մինչ 2016 թ․-ի փետրվար)

Հիմնական գործառույթները՝

  • ընտանեկան բռնության կանխարգելման և խտրականության դեմ պայքարի ոլորտի օրենսդրական ակտերի մշակման աշխատանքների համակարգում.

Հիմնական ձեռքբերումները Ա.Թաթոյանի անմիջական ղեկավարությամբ՝

  • Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համագործակցությամբ խտրականության կանխարգելման վերաբերյալ օրենքի նախագծի մշակման աշխատանքների մեկնարկ: Ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքների մեկնարկ:

Ըստ 2016թ.-ի սեպտեմբերի 8-ի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հաղորդագրության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ հատուկ այցով Երևանում էր գտնվում Եվրոպայի խորհրդի Հավասարության բաժնի խորհրդականը: Այցը կազմակերպվել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության շրջանակներում: Այցի նպատակն էր մշակել և իրականացնել Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման համապարփակ ծրագիր՝ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ (https://www.facebook.com/Armenianombudsman/posts/568949293292539 ):

2016 թ․-ի հոկտեմբերի 18-ին Արման Թաթոյանը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) ղեկավարի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ընտանեկան բռնության կանխարգելման, փախստականների, երեխաների իրավունքների և գործարարների շահերի պաշտպանության հետ կապված հարցեր: (http://www.a1plus.am/1494664.html)

Ըստ այլասերվածների իրավունքների պաշտպան Լարա Ահարոնյանի կողմից ղեկավարած կազմակերպության ֆեյսբուքյան էջի, 2016 թ․-ի հոկտեմբերի 20-ին Երևանի Մարիոտ հյուրանոցում տեղի է ունեցել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի» (Ստամբուլյան կոնվենցիա) քննարկում, որին մասնակցել է նաև ՄԻՊ Արման Թաթոյանը։

201016-obmudsman-mariot

Եվրամիությունը պարտադրում է Հայաստանին վավերացնել ստամբուլյան կոնվենցիան, որի հիմնական հասկացություններից մեկն է «զուգընկերները», որոնք կարող են լինել նաև նույն սեռի ներկայացուցիչներ, այսպիսով իրավական հիմքեր ստեղծելով հասարակական կյանքի բոլոր ոլորտներում այլսերվածների իրավունքների պաշտպանության համար։

Այսպիսով փաստենք, որ միջազգային կառույցները աննախադեպ ճնշում են գործադրում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վրա «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունման հարցում։

Ընտանիքներում բռնությունների կանխարգելման օրենսդրության կիրառման ողբերգական հետևանքները ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում։


You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *