2017 թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանին պարտադրվելու է օրինականացնել միասեռական ամուսնությունները

2015 թվականի դեկտեմբերի 2-ին և դեկտեմբերի 11-ին,  Եվրամիության պարտադրանքի և ճնշման ներքո, Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» 12 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագիրը, որի կատարման արդյունքում Ազգային ժողովի կողմից պետք է ընդունվի նաև լեսբի, գեյ, բիսեքսուլ, տրանսգենդեր /ԼԳԲՏ/ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերվող «Խտրականության դեմ» օրենքը։

2017 թ․-ի առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունը պարտավորված է վավերացնել  նաև «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի Ստամբուլյան կոնցվենցիան, որի հիմնական հասկացություններից է «զուգընկերները», որոնց միությունը կարող է համարվել, որպես ընտանիք և որոնք կլինեն ընտանիքի անդամներ։ Զուգընկերները դրանք նույն սեռի ներկայացուցիչներն են։

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետում գրված է, որ օրենքները ստորադասվում են միջազգային պայմանագրերում առկա նորմերին:

Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը

3. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Չնայած, որ Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է, որ ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն, սակայն միևնույն է կիրառվելու են միջազգային պայմանագրի նորմերը, այսինքն «զուգընկերները»

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *