Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Եվրամիությունը աջակցում են մարմնավաճառության ընդլայնմանը Հայաստանում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը խթանում է հանքային թալանը:

ՎԶԵԲ-ի կողմից աջակցություն ստացող բրիտանական օֆշորում գրանցված «Լիդիան Ինթերնեշնլ» (Lydian International Limited) ընկերությունը շահագործում է Ջերմուկի Ամուլսարի ոսկու հանքավայրը։

«Lydian International»-ը  օֆշորային ընկերություն է, այն հանդիսանում է Հայաստանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել ցանկացող «Գեոթիմ» ՓԲ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը, ստեղծվել է 2005թ.-ին Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտիներից մեկում` Ջերսի կղզում։

Ամուլսարի ոսկու ծրագիրը ֆինանսավորող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում Եվրամիության  պատվիրակության հետ համատեղ, մարտի 7-ին, կին ձեռներեցներին հրավիրել էր մասնակցելու Հայաստանում «Գործարար կանայք» ծրագրի պաշտոնական մեկնարկին:

17190697_1272812936105966_4476279434541950478_nՀայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտաալսկին ծրագիր մեկնարկի ժամանակ հանդես է եկել բացման խոսքով։

Հայկական բնապահպանական ճակատի ակտիվիստը մտնելով դահլիճ կոչ արեց ՎԶԵԲ-ին վերջ տալ կեղծավորությանը, քանի որ ըստ իրենց կողմից աջակցություն ստացող Մեծ Բրիտանիայի օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Ինթերնեշնլ» (Lydian International Limited)  ընկերության գնահատականների հանքի շահագործումը առաջ կբերի ալկոհոլի չարաշահում, մարմնավաճառության նոր կամ ընդլայնվող ցանց՝ վերջինս էլ սերտ առնչվում է սեռավարակների տարածման հետ, ինչպես նաև կնկատվի հանցագործությունների աճ: Նմանատիպ ազդեցությունները հատկապես անհավասարաչափ ուղղակի կամ անուղղակիորեն ազդում են տեղի համայնքների կանանց և աղջիկների վրա: Իսկ Ջերմուկի բնութագիրը ընտանեկան զբոսաշրջության կենտրոնից կվերածվի հանքի աշխատակիցների բնակատեղիի:

Գնդեվազը և Ջերմուկը հատկապես ռիսկային գոտում են գտնվում: Մարմնավաճառության, սեռավարակների տարածման և այս տիպի խնդիրները մեղմացնելուն ուղղված գործողությունների շարքում «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերությունը նախատեսում է ապահովել պահպանակների լայն հասանելիությունը հանքի աշխատավայրում և հյուրանոցներում, որպես սեռավարակների կանխարգելման միջոց:

Ահա այսպիսի ապագա է Մեծ Բրիտանիան, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Եվրամիությունը նախապատրաստում հայ կանանց ու աղջիկների համար։

kyanq-te-hanq

աղբյուրը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *