ՀՅԴ-ն հույսը դրել է համասեռամոլների՞ց ընտրաձայներ հավաքելու վրա

«Իրավունք» թերթը գրում է, որ մարտի 12-ին` ժամը` 00:00-ից մինչեւ 02:30-ը, ՀՅԴ-ին պատկանող «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվել «Պատկերացրու մեզ միասին» գեղարվեստական կինոնկարը, որը լեսբի կանանց «սիրո» պատմություն է: Եվ սա այն դեպքում, երբ ՀՅԴ-ականները ամենուր ու ամեն տեղ հանդես են գալիս ընտանիքի ամրության եւ ազգային գաղափարախոսության դիրքերից: Հիմա գուցե շատերն ասեն պատահականություն է, բայց իրականում պարզվում է «Երկիր մեդիայի» այսպիսի քարոզչությունն ունի բավական խորը հիմքեր:

IMG_1609

Նախկինում էլ էինք անդրադարձել, որ ՀՅԴ-ականները ենթադրաբար որոշել են խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մի քիչ փող աշխատել կամ առնվազն այդկերպ հոգալ իրենց նախընտրական քարոզարշավի ծախսերը, որովհետեւ քիչ-քիչ իրենց արտասահմանյան կառույցները դադարում են ֆինանսական ու քաղաքական աջակցություն ցուցաբերել հայաստանյան դաշնակներին, որոնք ամեն պահի սեփական բարեկեցությունը ապահովելու համար փոխում են իրենց քաղաքական ծրագրերն ու վարքագիծը` էապես բացասական ազդեցություն թողնելով կուսակցության վարկանիշի վրա:

Եվ այսպես` պարզվում է` ո՛չ ավել, ո՛չ պակաս ժամանակին գենդերների դեմ պայքարող ՀՅԴ-ականները որոշել են հիմա էլ հակառակ դիրքերից հանդես գալ` ապահովելով նրանց հեռուստատեսային փիառն ու քարոզչությունը, ինչի համար ՀՅԴ-ի կողմից վերահսկվող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ՊրոՄեդիա-Գենդեր հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ` Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան եւ Հայաստանում Եվրոպական միության համաֆինանսավորմամբ` իրականացնում էր հաղորդումների շարք` «Գենդերային բռնության դեմ ակտիվիզմի 16 օր» միջազգային քարոզարշավի շրջանակներում:

Ընդ որում` ՀՅԴ-ականներն այս համագործակցությանը գնացել են ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար եւ ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորող ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ ստորագրությամբ: Թե ինչպես, մանրամասնենք. ամիսներ առաջ Եվրախորհրդարանի «Սոցիալիստների եւ դեմոկրատների պրոգրեսիվ ալյանս» պատգամավորական խմբակցության հետ ընկեր Ռուստամյանը հուշագիր է ստորագրել` պարտավորություն ստանձնելով, որ ՀՅԴ-ն պետք է նպաստի Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան հակախտրական օրենքի ընդունմանը, որը ենթադրում է նաեւ ԼԳԲՏ անձանց հանդեպ խտրականության բացառում:

http://socialistsanddemocrats.eu/newsroom/sd-group-strengthens-links-armenian-revolutionary-federation#1

hushagir

Armenian-Revolutionary-Federation-(ARF)-signature

Այսքանից հետո, թե ընտրություններին որոշակի ընտրազանգված հավաքելու ո՞ր շերտի վրա է հույսը դրել ՀՅԴ-ն, դատե՛ք ինքներդ:

Հ.Գ. – Առավել մանրամասն` կարդացե՛ք «Իրավունք» թերթի 15.03.2017-ին լույս տեսած համարում:

Հրանտ Սարաֆյան

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *