Համասեռամոլության նկատմամբ բացասական վերաբերմունքով Հայաստանը առաջատարն է Եվրոպայի 18 երկրների մեջ
Ամերիկյան Pew Research Center կազմակերպության հետազոտության համաձայն կենտրոնական և արևելյան Եվրոպայի 18 երկրների մեջ համասեռամոլության նկատմամբ քաղաքացիների բացասական վերաբերմունքով Հայաստանը առաջատարն է։
ՀՀ քաղաքացիների 98%-ը արտահայտվել են համասեռամոլության դեմ և նշել են, որ այն պետք է մերժվի հայ հասարակության կողմից։
Համասեռամոլության նկատմամբ իր բացասական վերաբերմունքով երկրորդ տեղում է Մոլդովան (91%), իսկ երրորդ տեղում է Վրաստանտը (90%): Ռուսաստանում համասեռամոլությանը բացասական են վերաբերվում քաղաքացիների 85%-ը: