Այլասերված տիկնայք և պարոնայք, ունեք ընտրության 2 տարբերակ. կա՛մ մաքրվեք ձեր պղծություններից, կա՛մ էլ գնացեք տուն…

2017 թ.-ի մայիսի 25-ից Երևանի կենտրոնում գովազդային վահանակների վրա տեղադրվել էին այլասերվածների ապրելակերպը գովազդող, պղծությունների նկատմամբ հանդուրժողականություն քարոզող սոցիալական պաստառներ, որոնք երկու օր անց  հանվեցին քաղաքացիների բազմաթիվ ահազանգ-բողոքներից հետո:

Երևանի քաղաքապետարանը այդ պաստառները ապամոնտաժեց այն պատճառաբանությամբ, որ  իր կողմից դրանց տեղադրման համար համապատասխան թույլտվություն չի տրամադրել:

Ինչևէ, փաստենք, որ այդ գովազդների տեղադրումը այլասերման՝ նույնասեռականության և ԼԳԲՏԻ խմբի անձանց բացահայտ քարոզ էր, որոնց հանդեպ հայ ժողովրդը ունի խիստ բացասական վերաբերմունք:

Իսկ ինչպիսի՞ արձագանքներ եղան զանգվածային լրատվամիջոցներում: Անդրադառնանք դրանցից մեկին:

«ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանի հնչեցրած տեսակետը մայիսի 30-ին «Մՙեդիա կենտրոնում» կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փաստորեն, Դաշինքի պաշտոնական մոտեցումն է:

Երևանի ավագանու անդամ պարոն Ավինյանն ասուլիսի ժամանակ, մասնավորապես, ասել է. «Վերջին հետազոտությունների արդյունքներով կարող եմ ասել, որ դեռևս մեր հասարակության 80-85 տոկոսը չի ընկալում ԼԳԲՏ համայնքին»:

Հետաքրքիր է, թե այդ ո՞ր հետազոտության արդյունքների մասին է խոսում պարոն Ավինյանը: Չլինի՞ թե իր հարազատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամներ, այլասերվածների պաշտպաններ և Հայաստանում այլասերման քարոզով զբաղվող Լարա Ահարոնյանի և Մարո Մաթոսյանի հետազոտությունների: Այդ ինչպե՞ս ստացվեց, որ, ըստ Տիգրան Ավինյանի հաշվարկների, մի քանի հարյուր պղծվածները, իրենց իրավունքների պաշտպաններն ու այդ այլասերումներն ընդունող անձիք, կազմեցին ՀՀ բնակչության 15-20%-ը: Միգուցե Լոնդոնյան Քուին Մերի համալսարա՞նն է, որտեղ Տիգրան Ավինյանը ուսանել է, բացասական ազդեցություն թողել նրա թվաբանական գիտելիքների վրա, թե՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեջ պատասխանատու դիրքեր զբաղեցնող վերոնշյալ անձանց հետ մտերմիկ հարաբերությունները, որոնք հրապարակավ հանդես են գալիս այլասերվածների իրավունքների ամրագրման օգտին:

Փաստենք, որ համաձայն ամերիկյան  Pew Research Center կազմակերպության 2017թ.-ի մայիսին իրականացրած հետազոտության արդյունքների կենտրոնական և արևելյան Եվրոպայի 18 երկրների մեջ համասեռամոլության նկատմամբ քաղաքացիների բացասական վերաբերմունքով Հայաստանն առաջատարն է։ Ըստ այդ հետազոտության, ՀՀ քաղաքացիների 98%-ը  արտահայտվել է համասեռամոլության դեմ, և նշել, որ այն պետք է մերժվի հայ հասարակության կողմից (մեր համոզմամբ, մնացած այդ 2%-ի գերակշռող մեծամասնությունն էլ պարզապես անտարբեր է այդ հարցի նկատմամբ):

Խիստ բազմանշանակ է հնչում նաև պարոն Ավինյանի խոսքում «ԴԵՌԵՎՍ» բառը: Չլինի՞ թե սրտի խորքում նա հույս է փայփայում, թե ապագայում մեր ժողովրդի մեջ կմեծանա պղծություններին կողմ մարդկանց քանակը: Պետք է հիասթափեցնեմ նման հույսեր փայփայողներին, քանի որ Հայաստանում, մի քանի հարյուր պղծվածներից և իրենց մարդու իրավունքների «պաշտպաններ» հորջորջողներից բացի, մնացածներն այդ պղծությունները և դրանց քարոզը ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ և ՉԵՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ:

ՀԱՅ  ԺՈՂՈՎՈՒՐԴԸ  ԹՈՒՅԼ  ՉԻ  ՏԱ, ՈՐ  ԻՐ  ԵՐԿԻՐԸ  ՊՂԾՎԻ  ՍՈԴՈՄԱԿԱՆ  ՄԵՂՔՈՎ  ՈՒ ԴՐԱ  ՊԱՏՃԱՌՈՎ  ԻՐ  ՍԵՐՈՒՆԴՆԵՐՆ  ԱՆԻԾՎԵՆ:  

Այնպես որ, այլասերված տիկնայք և պարոնայք, ունեք ընտրության 2 տարբերակ. կա՛մ մաքրվեք ձեր պղծություններից, կա՛մ էլ գնացեք տուն…:

 

Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար

You may also like...

1 Response

  1. Anush says:

    ays bolor@ mi npatak unen, veracnelu Hayi gen@, storacnelu mardkanc, tvyal depqum HAYERIS. ashxari pchacacutyan fonin, hayer@ vtang en nerkayacnum

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *