Այլասերման քարոզի հերթական փորձը Հայաստանում

«Ոսկե ծիրան- 2017» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում Երևանում, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում հուլիսի 13-ին նախատեսվում է ցուցադրել այլասերվածների և այլասերվածության մասին պատմող «գեղարվեստական» մի ֆիլմ («Ծիրանի այգիներ», ռեժիսոր` Փուրիա Հեյդարի) ` հայ դերասանների մասնակցությամբ:

Ավելին. նույն օրը,  դարձյալ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ու դարձյալ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, նախատեսվում է ցուցադրել ևս մեկ ֆիլմ («Լսիր ինձ», ռեժիսոր` Գագիկ Ղազարէ), որը փաստավավերագրական է և պատրաստվել է Հայաստանում Արևմուտքի գրանտներով, փողերով գործող, այլսերվածների (լեսբի, գեյ, բիսեկսուալ տրանսգենդեր) իրավունքների պաշտպանությամբ և այլասերվածության քարոզչությամբ զբաղվող «PINK Armenia» («ՓԻՆԿ Արմենիա») հասարակական կազմակերպության պատվերով: Ընդ որում, նշված երկու ֆիլմի տակ էլ գրված է 12+, այսինքն` դրանք կարող են դիտել նաև մինչև 18 տարեկան անձինք, անչափահասները:

Փաստորեն, այլասերվածության վերաբերյալ այդ ֆիլմերի ցուցադրությունն արդեն փորձում են հնարավոր դարձնել նաև հնագույն աշխարհում «Սուրբ օրենքների երկիր» անվանմամբ հայտնի և աշխարհում առաջինը քրիստոնեությունն որպես պետական կրոն ընդունած Հայաստանում, այսինքն` Երկրի վրա Աստծո միջնաբերդում:

Այս իսկ պատճառով մեր հայրենակիցներին կոչ ենք անում մինչև հուլիսի 13-ը զանգահարել ստորև նշված ԲՈԼՈՐ հեռախոսահամարներով և բողոքել հիշյալ ֆիլմերի նախատեսված ցուցադրման դեմ, պահանջել արգելել դրանց ցուցադրումը:

Թույլ չտա՛նք պղծել Հայոց սուրբ հողն ու մեր աշխարհը…

Կարծում ենք, յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր խղճի, ազգի, հայրենիքի և Աստծո առջև:

«Ոսկե ծիրան» Երևանյան միջազգային կինոփառատոնի գրասենյակ – 010 52 10 42, E-mail: gaiff@gaiff.am

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն- 010 54 05 28

Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ- 011 51 40 00

ՀՀ մշակույթի նախարարություն- 011 56 45 46

Հենրիկ Մալյանի անվան թատրոնի տնօրենի` տիկին Վարդուհու տեղեկացմամբ, իրենք վերոնշյալ ֆիլմերի ցուցադրման հետ կապ չունեն, դա ոչ թե իրենց, այլ Հայաստանի կինոմատոգրաֆիստների միության միջոցառումն է, ուղղակի թատրոնի դահլիճում են ցուցադրելու ու ընդհանրապես, ոչ միայն դահլիճը, այլև շենքը Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությանն է:

Ուզում ենք նաև տեղեկացնել, որ բազմաթիվ քաղաքացիների և կազմակերպությունների զանգերից հետո «Ոսկե Ծիրան» փառատոնի գրասենյակից, Հայաստանի Կինոմատոգրաֆիստների միության գրասենյակից և ՀՀ քաղաքապետարանից տեղեկացանք, որ վերոհիշյալ ֆիլմերի ցուցադրությունը չեղյալ է համարվել, սակայն «Ոսկե Ծիրան» փառատոնի պաշտոնական ծրագրից այդ ֆիլմերը չեն հանվել։

Մեզ համար «Ոսկե Ծիրան» փառատոնի գրասենյակի կողմից ֆիլմերի ցուցադրությունը չեղյալ համարելու տեղեկատվությունը չի կարող հիմք հանդիսանալ քանի դեռ  «Ոսկե Ծիրան» փառատոնի ղեկավարությունը այդ ֆիլմերը չի հանել իր պաշտոնական ծրագրից և հրապարակավ չի հայտարարել այդ ֆիլմերը հանելու պատճառների մասին։

You may also like...

4 Responses

  1. Անժելա Ավագյան says:

    Դրա վերնագի՜րը նայիր՝ «Լսիր ինձ»… Գնա, ում ուզում ես՝ հրամայիր ու աշխատիր ցածրաձայն հրամայել, աղավաղված երևույթ, առանց շուխուրի ու ֆիլմի: ՉՀԱՄԱՐՁԱԿՎԵ՛Ս Հայաստանում հրամայել, որ լսեն քեզ: Լավ կլինի՝ ընդհանրապես գնաք Հայաստանից, որ ձեր կեղտոտ քարոզչությունն էլ տանեք ձեզ հետ:

  2. վարդան says:

    Էս ի՞նչ եք անում, կա՛նգ առեք. Այդ ախտը չի կարող ազատ կամքի դրսևորում կոչվել: Նման ֆիլմեր կարող է նայել միայն ձևավորված աշխարհահայաց ունեցող՝ չափահաս մարդիկ: Ես գտնում եմ, որ նման հակումներ ունեցող անձինք ավելի շատ պետք է մտածեն իրենց շրջապատը դրանով չվարակելու մասին… Այնինչ հակառակն է տեղի ունենում.

  3. Armen says:

    miayn aylaservats@ nman ban kstextsi u kpropagandi

  4. նունի բալյան says:

    Մի պղծեք մեր հայրենիքը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *