Սորոսի լափատաշտից լափողների, այլասերվածների, նրանց «իրավունքների պաշտպանների» խուճապն ու ձախողումը

2017 թ․-ի մայիսի 10-ին ամերիկյան Pew Research Center հետազոտական ընկերությունը հրապարակեց մի ծավալուն հետազոտություն (անգլերեն, ռուսերեն), որի արդյունքները ցույց տվեցին, որ ԽՍՀՄ «փլուզումից» հետո կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների համար կրոնը դարձել է առանձին անձանց և ժողովուրդների ինքնագիտակցության կարևոր բաղադրիչներից մեկը և մեծ ազդեցություն է թողնում այդ երկրների ժողովուրդների ու հասարակությունների աշխարհճանաչողության և աշխարհընկալման վրա։ Հետազոտության մեջ ներառված է նաև Հայաստանը։

Pew Research Center կազմակերպության մասին

ԱՄՆ-ում հեղինակավոր Pew Research Center  կազմակերպությունը 1948 թ-ին հիմնադրված The Pew Charitable Trusts  ոչ կառավավարական կազմակերպության մասնաճյուղն է։ Կազմակերպությունը Միացյալ Նահանգներում իրականացնում է կարևորագույն հետազոտություններ և կատարում է վերլուծություններ պետական կառավարման ու հասարակության կյանքի տարբեր ոլորտներին վերաբերվող հարցերի շուրջ։

Վերոհիշյալ հետազոտության մեջ ներկայացված են հետևյալ արդյունքները․

  • Համասեռամոլության նկատմամբ բացասական վերաբերմունքով Կենտրոնական և արևելյան Եվրոպայի երկրների մեջ Հայաստանը առաջատարն է։ Այդ երևույթը բարոյապես անընդունելի է համարում ՀՀ քաղաքացիների 98%-ը:
  • Ամուսնական կյանքում ամուսինների ավանդական դերերի նախապատվության հարցում Հայաստանը 82%-ով կրկին առաջատարն է։
  • Հայաստանը 82%-ով առաջատար դիրքում է (էջ 112 ) այն հարցում, որ կինը ունի երեխաներ լույս աշխարհ բերելու սոցիալական պատասխանատվություն։
  • Հայաստանում հարցվածների 96%-ը թմրանյութերի օգտագործումը և պոռնկությունը, 69%-ը հղիության արհեստական ընդհատումը, 79%-ը նախամուսնական սեռական հարաբերությունները, 56%-ը ամուսնալուծությունը անբարոյական են համարում (էջ 118
  • ՀՀ քաղաքացիների 59%-ը համարում են, որ պետությունը պետք է նպաստի կրոնական արժեքների տարածմանը։ Այստեղ Հայաստանը ևս առաջատարն է։
  • ՀՀ քաղաքացիների 82%-ը ամուր կապ են տեսնում կրոնի և ազգային ինքնության միջև։ Այս ցուցանիշով Հայաստանը ևս առաջատարն է:
  • Հայաստանում հարցվածների 95%-ը պաասխանել են, որ հավատում են Աստծուն։ Սա երկրորդ ցուցանիշն է Վրաստանից հետո:
  • Հայաստանում հարցվածների 83%-ը համարում է, որ Ռուսաստանը պետք է դիմագրավի Արևմուտքին։ Սա երկրորդ ցուցանիշն է Ռուսաստանից հետո։
  • ԽՍՀՄ «փլուզմանը» բացասաբար է վերաբերվում ՀՀ քաղաքացիների 79%-ը։ Այստեղ ևս Հայաստանն առաջատարն է:

Հետազոտության արդյունքներից երևում է, որ հայ ժողովուրդը բոլոր ցուցանիշներով առաջատար դիրքեր է զբաղեցնում և քրիոստոնեական արժեհամակարգին հակասող երևույթների նկատմամբ ունի խիստ բացասական վերաբերմունք, ինչը խոսում է ժողովրդի բարձր բարոյական հատկանիշների մասին։

Սակայն պարզվում է, որ աշխարհում զինված հեղաշրջումների, քաղաքացիական պատերազմների և տարբեր այլասերումների քարոզի և օրինականացման հովանավոր Սորոսի ֆոնդը (Բաց հասարակության հիմնադրամ) ի դեմս իր հայաստանյան «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան» ներկայացուցչության, խիստ մտահոգված ու անհանգստացած է վերոհիշյալ հետազոտության արդյունքների կապակցությամբ, քանի որ հետազոտությունը կոտրում և կասկածի տակ է դնում Հայաստանում հիմնադրամի կողմից  իրականացվող և կեղծիքի վրա հիմնված քարոզչության հավաստիությունը։

Այդ իսկ պատճառով 2017 թ․-ի հուլիսի 21-ին, Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, Գայանե Աբրահամյանի ղեկավարած Հոդված 3 ակումբում, կազմակերպվել էր քննարկում, որի հիմնական նպատակն էր կասկածի տակ առնել ամերիկյան Pew Research Center կազմակերպության հետազոտության արդյունքները։

Նախ նշեմ, որ քննարկումը տևեց 1 ժամ 15 րոպե, որի ընթացքում խոսվեց գրեթե ամեն ինչից՝ 2016 թ․-ին ՊՊԾ գնդի գրավումից, կոռուպցիայից, ընտրություններից, իշխանությունից, ընդիմությունից, բայց ոչ հետազոտության բուն արդյունքներից։

Քննարկմանը ներկա էր Հայաստանում այլասերման քարոզով զբաղվող «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, Գենդերային հետազոտություների և առաջնորդության ԵՊՀ կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը, որը քննարկման հենց սկզբից հայտարարեց, որ դժվարանում է մեկնաբանել հետազոտությունը, քանի որ տեղեկություններ չունի հետազոտության մեթոդաբանության մասին։

Այնինչ մեթոդաբանությունը նկարագրված է հետազոտության արդյունքների 172-րդ էջում։ Ավելին․ Pew Research Center կազմակերպությունը հրապարակել է նաև հարցաշարը, որով իրականացվել է հետազոտությունը։

Հետևաբար Գոհար Շահնազարյանը կամ տեղյակ է հետազոտության մեթոդաբանության մասին, սակայն չունի բավարար մասնագիտական ունակություններ այն գնահատելու համար, կամ էլ պարզապես չի ցանկանում այն ընդունել, քանի որ այդ պարագայում ստիպված կլինի ընդունել նաև հետազոտության արդյունքների իսկությունը։

Հետազոտության արդյունքների մասին փորձեց կարծիք հայտնել նաև ազգագրագետ Աղասի Թադևոսյանը, որը նույնպես բուն հետազոտությանը վերաբերվող որևէ առարկայական գնահատական չտվեց, արտահայտելով այն միտքը, որ մարդիկ, ըստ այդ հետազոտության, դատապարտում են մարմնավաճառությունը, սակայն մարմնավաճառների մոտ գիշերները հերթեր են գոյանում։  Աղասի Թադևոսյանը խորհուրդ տվեց ներկաներին գիշերը դուրս գալ և տեսնել։

Արտահայտած մտքի նման գոհարներից հետո այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Աղասի Թադևոսյանը տարին 365 օր, յուրաքանչյուր գիշեր անձամբ է ներկա լինում մարմնավաճառների մոտ գոյացած հերթում, անձամբ է հաշվում հերթում կանգնած մի քանի մեքենաների քանակը և այդպիսով կարծիք կազմում ընդհանուր պատկերի մասին։

Ավելացնեմ, որ Հոդված 3 ակումբի ղեկավարությանը և քննարկման բանախոսներին նույնիսկ չհաջողվեց կիրառել իրենց սիրված քարոզչական հնարքներից մեկը՝ «ռուսական պրոպագանդա» պիտակավորումը, որը սովորաբար օգտագործվում է հակափաստարկների բացակայությունը քողարկելու համար։

Չնայած ամերիկյան Pew Research Center կազմակերպությունը հետազոտությունը թարգմանել էր նաև ռուսերեն։ Միգուցե Կրեմլի մա՞տն է այստեղ խառնված։

 

Հայկ Այվազյան

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *