Նրանք ուզում են երեխային խլել ընտանիքից կամ Հայաստանը քաղաքացիական պատերազմի շեմին

Հայաստանում «Ընտանեկան բռնությունների մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումները չեն դադարում։ Փորձագետների կարծիքով, եթե այդ օրինագիծն օրենքի ուժ ստանա, ապա երկրին քաղաքացիական պատերազմ է սպառնալու։

Հայաստանի փորձագետներն ու հոգևոր այրերը դեմ են «Ընտանեկան բռնության մասին» օրինագծին, քանի որ կարծում են` այն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանում քաղաքացիական պատերազմ կսկսվի։

«Օրինագծի անհեթեթ կետերից է ծնողների մեղավորության կանխավարկածը, որը նշված է «ենթադրյալ զոհ» տերմինով։ Ընդ որում, զոհի մասին որոշում է կայացնում երրորդ անձը` առանց զոհի մասնակցության», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի ղեկավար Արման Բոշյանը։

Նրա խոսքով` օրինագիծը թույլ է տալիս ձերբակալել ցանկացած մարդու անմիջապես իր տանը, եթե որոշվի, որ ընտանիքի անդամներից մեկը բռնության զոհ է։ Այդ օրինագիծը շանտաժի գործիք է։ Բոշյանը համոզված է, որ օրինագիծն առաջ մղողների հետևում Սորոսի հիմնադրամի ֆինանսավորած կազմակերպություններն են։

Եթե ընդունվի «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքը, ապա այս ամենը սպասվում է նաև մեր ընտանիքներին

Ի՞նչ է թաքնված գեղեցիկ խոսքերի հետևում

«Ընտանիքում բռնության մասին» օրինագիծն ընդունել-չընդունելու շուրջ բանավեճերն արդեն ավելի քան հինգ տարվա պատմություն ունեն։ Օրինագիծը ժամանակ առ ժամանակ վերանայվում է, լրացումներ են արվում։ Բոշյանը համոզված է` օրինագիծը վատ է անդրադառնալու հանրության վրա` անկախ նրանից, թե ինչ փոփոխություններ են կատարվել, քանի որ այն նախատեսված է ընտանիքում սոցաշխատողների և ոստիկանների ներգրավվածության մեխանիզմ ստեղծելու համար։

«Երեխաներին վերցնելու են ընտանիքներից ոչ թե նրանց կյանքի պայմանները բարելավելու, այլ նրանց վաճառելու նպատակով։ Դրա համար կացարանների և անչափահասների համար նախատեսված տների մի մեծ ցանց գոյություն ունի, որոնք նախատեսված են երեխաներին ծնողներից պաշտպանելու համար», — ասաց Բոշյանը։

Նա չի հասկանում, թե ինչ չափանիշներով են որոշում բռնության «ենթադրյալ զոհին», քանի որ նույնիսկ իրավաբանական պրակտիկայում հոգեբանական բռնության հստակ նկարագրություն չկա։ Ակնհայտ է, որ օրինագիծը ուղղված չէ երեխաների կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի պաշտպանությանը։

«Յուրաքանչյուր «փրկած» երեխայի համար սոցաշխատողը և անչափահասների համար նախատեսված տները դրամական պարգևներ են ստանում։ Այս փաստը կհանգեցնի նրան, որ արհեստական զոհեր կստեղծվեն, Պատկերացրեք` Հայաստանի ոստիկանությունը ֆինանսավորվեր արտասահմանյան ինստիտուտների կողմից, որոնք կպարգևատրեին յուրաքանչյուր բռնած հանցագործի համար», — ասաց Բոշյանը։

Այդ դեպքում ոստիկանությունն ինքը շահագրգռված կլիներ հանցագործություններ կատարելու հարցում։ Եթե օրինագիծն ուժի մեջ մտնի, քաղաքացիական պատերազմն անխուսափելի կլինի, կարծում է փորձագետը։

Օրինագիծն ու դրա կիրառման պրակտիկան մյուս երկրներում դատապարտել են նաև Եվրոպայի Խորհրդի` 2015 թվականի ապրիլի 24-ի բանաձևում։ Եվրոպան այդ մեթոդներն անարդյունավետ է ճանաչել` ընդգծելով, որ դրանք կոռուպցիոն սխեմաների ստեղծման են հանգեցնում։ Որոշվել է վերանայել օրինագիծը։

«Իսկ մենք, արհամարհելով Եվրոպայի Խորհրդի բանաձևը, ուզում ենք Հայաստանում այնպիսի մեխանիզմներ ներդնել, որոնք միտված են ընտանիքի ինստիտուտի ոչնչացմանը», — ասաց Բոշյանը։

Առաջին հերթին օրինագիծը կանդրադառնա բազմազավակ ընտանիքների վրա, որոնց մեծամասնությունը հատել է աղքատության շեմը ։

Եթե ընդունվի «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքը, ապա այս ամենը սպասվում է նաև մեր ընտանիքներին

Ի՞նչ է մտածում եկեղեցին

Հայ առաքելական եկեղեցին դեռ պաշտոնական հայտարարություն չի արել այս կապակցությամբ, սակայն օրինագիծն անհեթեթ է համարում, իսկ անվանումը` անտրամաբանական։

«Չեմ հասկանում`ինչով է ընտանեկան բռնությունը տարբերվում ցանկացած այլ բռնությունից։ Բռնությունը բռնություն է, և օրինագծում պետք է շեշտը դնել դրա վրա, ոչ թե նրա, թե որտեղ է այն կատարվում», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը։

Այսօր նա ուսումնասիրում է օրինագիծն ու կարծում, որ մի շարք վիճահարույց կետեր կան։ Օրինակ` հնարավոր չէ հասկանալ «երեխայի շահի» աստիճանը։ Նա լուրջ մտահոգված է, քանի որ Հայաստանում, որտեղ բնակչության 35%-ը հատել է աղքատության շեմը, այս օրինագիծը հեշտությամբ կարող է ընտանիքներ կործանել։

«Այս օրինագծով մենք չենք աջակցի այդ ընտանիքներին, այլ հակառակը` կթուլացնենք ընտանիքի ինստիտուտը», — ասաց Գալուստյանը։

Եթե ընդունվի «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքը, ապա այս ամենը սպասվում է նաև մեր ընտանիքներին

Աղբյուրը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *