Ի գիտություն ծնողների և ուսուցիչների. համասեռամոլության քարոզիչները դպրոցներում դասընթացներ են անցկացնում

2018 թ․-ի փետրվարի 25-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության հետ համատեղ, Մ.Նալբանդյանի անվան հ33 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ անցկացվեց՝ սեռական դաստիարակության վերաբերյալ խմբային քննարկում: Քննարկումը վարեց Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ՝ Անուշ Պողոսյանը։

https://www.facebook.com/M.Nalbandyan33dproc/photos/a.407901769304328.88656.320703194690853/1799324760162015/?type=3

(վերոհիշյալ քննարկման մասին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պարզաբանմանը կարող եք ծանոթանալ նյութի վերջում)

Տեղեկատվություն «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության և իր ղեկավար՝ Լարա Ահարոնյանի գործունեության մասին

2017 թ․-ի ապրիլի 18-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց իրենց կողմից մշակված դպրոցականների համար նախատեսված սեռական դաստիարակության վերաբերյալ ձեռնարկը։ Ձեռնարկի համաձայն երեխաներին դպրոցում պետք է տրվի տեղեկատվություն համասեռամոլության, արյունապղծության (սեռական հարաբերություններ ընտանիքի անդամների միջև), սեռափոխության, վաղ սեռական հարաբերությունների, հակաբեղմնավորիչների, ձեռնաշարժության և այլնի մասին։

Հատվածներ «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության թողարկած սեռական դաստիարակության գրքույկից և համապատասխան կայքից

«Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության թողարկած սեռական դաստիարակության գրքույկից և համապատասխան կայքից

«Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության ղեկավարը Հայաստանում համասեռամոլների իրավունքների պաշտպան Լարա Ահարոնյանն է (https://www.facebook.com/lara.aharonian

Նկարում ձախից երկրորդն է համասեռամոլների իրավունքների պաշտպան Փինք Արմենիա կազմակերպության անդամների հետ

2017 թ․-ի մայիսի 25-ից Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի և Ֆրանսիայի հրապարակի մոտակայքում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեկսուալ, տրանսգենդեր) անձանց թեմաներով սոցիալական գովազդներ էին փաքցվել։ Գովազդների պատվիրատուն էր համասեռամոլության քարոզով զբաղվող Փինք Արմենիա կազմակերպությունը։ Մի խումբ անձանց և հասարակական կազմակերպությունների բողոքից հետո 2017 թ․-ի մայիսի 27-ին պաստառները ապամոնտաժվեցին։ Պաստառները պատրաստվել էին «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանի ամուսին Րաֆֆի Նիզիբլյանի ընկերության կողմից։

«Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունը ակտիվ քարոզ է իրականացնում նաև համացանցում

«Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության ղեկավար Լարա Ահարոնյանի քարոզը սոց ցանցերում:

Լարա Ահարոնյանը սեռափոխություն է քարոզում

«Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության կողմից տարածվող պոռնոգրաֆիկ գրքույկը

2018 թ.-ի մարտի 30-ին «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի կողմից հարցում է ուղարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին 2018 թ․-ի փետրվարի 25-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպության ներկայացուցչի կողմից Մ.Նալբանդյանի անվան հ33 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների հետ անցկացրած սեռական դաստիարակության խմբային քննարկման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:

Ստորև ներկայցնում ենք հարցման տեքստը

2018 թ.-ի ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից ստացվել է հետևյալ պատասխանը

You may also like...

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *